Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Մարտ 29,2025 08:30

Հանրապետության տարածքում`
Ապրիլի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 29-31-ն, ապրիլի 2-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, 29-31-ի ցերեկը՝ նաև ամպրոպ։
Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 3-6 մ/վ: Մարտի 29-31-ն, ապրիլի 1-2-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։
Օդի ջերմաստիճանը մարտի 29-30-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։
Երևան քաղաքում`
Ապրիլի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 29-31-ն, ապրիլի 2-ին սպասվում է կարճատև անձրև։
Երևան քաղաքի մարտի 29-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 25.5°C (2018թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -6.6°C (1957թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 8.9°C