Հարցում․Գյումրեցիների 87,1%-ը մասնակցելու է ընտրություններին, հարցվածներից շատերը ծանոթ չեն նախընտրական ծրագրերին | Region

Հարցում․Գյումրեցիների 87,1%-ը մասնակցելու է ընտրություններին, հարցվածներից շատերը ծանոթ չեն նախընտրական ծրագրերին

Մարտ 28,2025 15:51

Մարտի 30-ին Գյումրիում կայանալիք ավագանու արտահերթ ընտրությունների վերաբերյալ GALLUP International Association-ի հայաստանյան գրասենյակը մարտի 25- 26-ն ընկած ժամանակահատվածում հարցում է իրականացրել։

Ըստ այդմ՝ հարցվածների 87,1%-ը նշել է, որ գնալու է քվեարկության, 3,6%-ը՝ «ավելի շուտ ոչ», 15,2%-ը նշել  է, որ չի գնալու քվեարկության, իսկ 3,1%-ը չի որոշել:

«Ո՞ր կուսակցությանը կամ դաշինքին եք պատրաստվում ձեր ձայնը տալ» այս հարցին էլ հարցվածների 21,8%-ը նշել է ՔՊ-ին, 18,3%-ը՝ Կոմկուսին, «Ապրելու երկիր» կուսակցությանը՝ 2,1%- ը, Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությանը՝ 0,8%-ը: «Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինքին՝ 8,9%-ը, «Մայր Հայաստանին»՝ 6,4%-ը, «Իմ հզոր համայնքին»՝ 5,8%-ը, Եվրադաշինքին՝ 4,6%-ը, «Դեմոկրատական այլընտրանքին»՝ 2,3%-ը։

Հարցվածների  6,9%-ը որոշել է ոչ մեկին ձայն չտալ, 10,6%-ը դժվարացել է պատասխանել, իսկ 11,6-ը հրաժարվել է պատասխանել:

Քարոզարշավի վերաբերյալ հարցին՝  ո՞ր կուսակցության կամ դաշինքի քարոզարշավն եք տեսել, հարցվածների 54%-ը նշել է ՔՊ-ին,  (քաղաքապետի թեկնածուն Սարիկ Մինասյանն է), իսկ 47,4%-ը նշել է՝ Կոմկուսին՝ (թեկնածուն Վարդան Ղուկասյանն է), 31,4%-ը՝ «Մեր քաղաքը» դաշինքը (թեկնածուն Մարտուն Գրիգորյանն է), 27,6%-ը՝ «Մայր Հայաստան» դաշինքին (թեկնածուն Կարեն Սիմոնյանն է), 22,5%-ը ՝ «Իմ հզոր համայնք» կուսակցությանը, (թեկնածուն Ռուբեն Մխիթարյանն է) 19,9%-ը մատնանշել է «Եվրադաշինքին» (թեկնածուն Լևոն Բարսեղյանն է):
Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության» քարոզարշավը (թեկնածուն Արտյոմ Թումանյանն է) տեսել է հարցվածների 18,8%-ը, «Ապրելու երկիր» կուսակցությանը (թեկնածուն Կարեն Մալխասյանն է) ՝ 15%-ը,  «Դեմոկրատական այլընտրանքի» (թեկնածուն Արտյոմ Ղարաղազարյանն է) քարոզարշավը տեսել է հարցվածների 13,7 %-ը: Հարցվածների  25,5 %-ը-ը նշել է, որ որեւէ քարոզարշավ չի տեսել:

Իսկ թե «ո՞ր  կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի նախընտրական ծրագրին եք ծանոթացել» հարցին ի պատասխան  հարցման մասնակիցների 28,6%-ը-ը նշել է ՔՊ-ին, Կոմկուսի նախընտրական ծրագրին ծանոթացել է 24,2 %-ը, «Մեր քաղաքը» դաշինքի ծրագրին ծանոթ է 15,5 %-ը, «Մայր Հայաստան»-ի ծրագրին՝ 12,9 %-ը:

«Եվրադաշինքի» նախընտրական ծրագրին ծանոթ է հարցվածների 11,3 %-ը, «Իմ հզոր համայնքի» ծրագրին ծանոթ է 10,9 %-ը, «Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության» ծրագրին՝  8 %-ը,  «Ապրելու երկիր» կուսակցության ծրագրին ևս  8 %-ը, «Դեմոկրատական այլընտրանքի» ծրագրին ծանոթացել է 7,4%-ը:
Հարցման արդյունքների համաձայն՝ 52,9 %- ը ծանոթ չէ ընտրություններին առաջադրված քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերին:
 

 

 

 

Նորություններ