Մարտուն Գրիգորյանի հորն արգելվել է որոշակի ժամերին լքել բնակարանը․դատարանը բավարարել է միջնորդությունը
Մարտ 28,2025 16:05

Հակակոռուպցիոն դատարանն այսօր բավարարել է քննիչի միջնորդությունը՝ Գյումրու քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանի հայրը՝ Կամո Գրիգորյանը երեկոյան ժամը 20։00-ից մինչև առավոտյան 08։00-ն իրավունք չունի լքել իր բնակարանը։
Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնել է փաստաբան Արսեն Բաբայանը։ Փաստաբանի փոխանցմամբ՝ Մարտուն Գրիգորյանի հորը նաև արգելվել է շփվել սույն վարույթով անցնող այլ անձանց հետ։