Մյանմարում և Թաիլանդում առնվազն 152 մարդ է զոհվել ուժգին երկրաշարժից | Region

Մյանմարում և Թաիլանդում առնվազն 152 մարդ է զոհվել ուժգին երկրաշարժից

Մարտ 28,2025 20:54

Մյանմարում և հարևան Թաիլանդում այսօր տեղի ունեցած ուժգին երկրաշարժի զոհերի թիվն այս պահին 152 է։

Տեղից ստացվող պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ 144 մարդ զոհվել Մյանմարում, առնվազն 8 մարդ մահացել է Թաիլանդի մայրաքաղաքում։

BBC-ի հաղորդմամբ՝  Թաիլանդում շատերը հայտնվել են «թակարդում» բարձրահարկ շենքի փլուզման պատճառով։

Կեսօրին տեղի ունեցած  7,7 մագնիտուդով երկրաշարժի էպիկենտրոնը Մյանմարի    Մանդալա քաղաքի մոտ էր,  դրան  հաջորդել է 6,4 մագնիտուդ ուժգնությամբ հետցնցում:

Մյանմարի ռազմական գերատեսչության ղեկավարը հայտարարել է, որ զոհվել է առնվազն 144 մարդ, ևս 730-ը վիրավորվել։

Մյանմարը համարվում է աշխարհի ամենաաղքատ երկրներից մեկը։

Մարդասիրական կազմակերպությունները փորձում են գնահատել Մյանմարում հումանիտար կարիքներն ու հասկանալ՝ ինչպես արձագանքել։

Աշխարհի ամենաաղքատ երկրներից մեկը՝ Մյանմարը կառավարվում է ռազմական խունտայի կողմից, որը մեկուսացված է աշխարհից, և հնարավոր է ժամանակ պահանջվի օգնության աշխատակիցներին ներս թողնելու համար։

Ռազմական խունտան դիմել է օգնության համար դիմել է միջազգային կազմակերպություններին, նշելով՝ մենք ցանկանում ենք, որպեսզի միջազգային հանրությունը հննարավորինս շուտ աջակցություն ցուցաբերի։

Նորություններ