Տարոն Մարգարյանին ևս մեղադրանք է առաջադրվել | Region

Տարոն Մարգարյանին ևս մեղադրանք է առաջադրվել

Մարտ 28,2025 22:57

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տարոն Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթման հոդվածների հատկանիշներով։

Գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ հսկող դատախազի կողմից հանրային քրեական հետապնդում հարուցելու որոշում է կայացվել, խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։

Հիշեցնենք, որ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն Ազգային ժողով է ներկայացրել Տարոն Մարգարյանին և Հովիկ Աղազարյանին  անձեռնմխելիությունից զրկելու և նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը, ինչը երեկ բավարարվեց։

Տարոն Մարգարյանը մեղադրվում է իր, որպես Երևւանի քաղաքապետ, իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով կամ առանձնապես խոշոր չափերով հանցավոր ճանապարհով ստացված գույքի փոխարկման կամ գունքի փոխանցման համար։ Խոսքը դպրոցական և նախադպրոցական հաստատություններից հողատարածքների մասին է։

Նորություններ