Մարտակերտից հնարավոր եղավ Մեծավան բերել միայն մի բուռ մասունք, որը խնամքով տեղավորել են պահոցում | Region

Մարտակերտից հնարավոր եղավ Մեծավան բերել միայն մի բուռ մասունք, որը խնամքով տեղավորել են պահոցում

Մարտ 29,2025 18:15

Տաշիր համայնքի Մեծավան բնակավայրում հաստատված Թագուհի Աղասյանը Մարտակերտից է տեղահանվել։ 4 երեխաներին միայնակ է մեծացրել։ Նրանցից 2-ը թշնամու հարձակման ու տեղահանության օրերին զինծառայության մեջ են եղել։

Արցախում ապրած վերջին ամիսները շատ ծանր են եղել։ Թագուհու խոսքով՝ տարբեր ուղղություններով կրակոցներ են եղել, իսկ որդիներից տեղեկություն չի ունեցել։ Բռնի տեղահանության օրերին մեծ դժվարությամբ են հասել Գորիս, այնուհետ տեղափոխվել են Մեծավան։

Ինչպես նշում է ընտանիքի մայրը, ամեն ինչ թողել են Մարտակերտում, միայն հագուստ են վերցրել, մի քանի լուսանկար և ամենաարժեքավորը՝ Արցախի հողը, մի բուռ մասունք, որը խնամքով տեղավորել են պահոցում։

Հարմարվել են ՀՀ ամենահյուսիսային սահմանամերձ գյուղերից մեկում, որտեղ նրանց պահողը տեղաբնակների ջերմ վերաբերմունքն է։

Տեսանյութը՝ առանց մեկնաբանության։

Նորություններ