«Սամ, հլը ասա պակա»․Սարիկ Մինասյանը որդու միջոցով լրագրողներին «հաջող» արեց | Region

«Սամ, հլը ասա պակա»․Սարիկ Մինասյանը որդու միջոցով լրագրողներին «հաջող» արեց

Մարտ 30,2025 11:40

Սարիկ Մինասյանը խուսափեց լրագրողների բազմաթիվ հարցերին պատասխանել, ասաց՝ կգաք վաղը շնորհավորելու

Գյումրու քաղաքապետի ԺՊ, ՔՊ-ի քաղաքաետի թեկնածու Սարիկ Մինասյանն այսօր քվեարկությունից հետո խուսափեց լրագրողների բազմաթիվ հարցերին պատասխանել։

«Հլը հանգիստ, Էրեխեն կըվախենա, մե քիչըմ հեռու կանգնեք»,-լրագրողներին դիմեց Մինասյանը, երբ լրագրողներն ու օպերատորները մոտեցան նրան հարցեր տալու համար։ Սարիկ Մինասյանը իր որդու հետ էր, երեխան նրա գրկում էր։

«Ես էնպիսին եմ, ինչպիսին կամ, գյումրեցիներն ինձ ճանաչում են, որևէ աթոռ, պաշտոն որևէ այլ բան ինձ կյանքում չի փոխի»,-հայտարարեց Սարիկ Մինասյանը։

Նա վստահ է, որ ընտրվելու է․«Մենք ունենալու ենք զարգացող Գյումրի, համերաշխ հասարակություն և գյումրեցիներն իրենց քվեարկությամբ ապացուցելու են»։

Լրագրողների բազմաթիվ հարցերին հրաժարվեց պատասխանել, ասաց՝ կհանդիպենք վաղը, կգաք շնորհավորելու։

Սակայն լրագրողները  շարունակում էին հարցեր տալ, նրան «շրջապատել էին»,  Մինասյանը փորձում էր հեռանալ, լրագրողներին էլ հորդորեց, իր խոսքով՝ «մոնուպուլյատիվ» հարցեր չտալ, հավանաբար նկատի ուներ «մանիպուլյատիվ» բառը։

«Ժողովուրդ ջան, թողեք գնանք։  Սամ, հլը ասա պակա»,-ասաց Մինասյանն ու գնաց  դեպի մեքենան։ «Սամը», ըստ երևույթին, Մինասյանի որդու անունն է։

Նորություններ