Գյումրիում փակվել են ընտրատեղամասերը․ ոստիկանական ուժերը կենտրոնացած են քաղաքի տարբեր հատվածներում
Մարտ 30,2025 20:27
Ժամը 20։00-ին փակվեցին Գյումրիի բոլոր ընտրական տեղամասերը․ սկսվել է քվեաթերթիկների հաշվարկը:
Գյումրիի տարբեր տարածքներում՝ կենտրոնական հրապարակում, բանուկ հատվածներում, ընտրատեղամասերի դիմաց կենտրոնացած են ոստիկանական ուժերը։
Գյումրի համայնքի ՏԻՄ ընտրություններին մասնակցում է 9 քաղաքական ուժ՝ 6 կուսակցություն և 3 դաշինք:
- «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն – Սարիկ Մինասյան։
- Հայաստանի կոմունիստական կուսակցություն – Վարդան Ղուկասյան։
- «Ապրելու երկիր» կուսակցություն – Կարեն Մալխասյան:
- «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինք – Կարեն Սիմոնյան։
- Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցություն – Արտյոմ Թումանյան:
- «Եվրադաշինք» կուսակցությունների դաշինք – Լևոն Բարսեղյան:
- «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցություն – Արտյոմ Ղարաղազարյան:
- «Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինք – Մարտուն Գրիգորյան:
- «Իմ հզոր համայնք» – Ռուբեն Մխիթարյան:
Նորություններ
Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրած խաղացողների ցանկը
13:18 19-03-2026
Խորթ մայրը շուրջ 1 ու կես ամիս բռնության է ենթարկել 1 տարեկան երեխային. մանրամասներ
10:39 18-03-2026
Աբրահամ Սրբազանը ազատվել է Վայոց ձորի թեմակալ առաջնորդի պաշտոնից և կոչվել հանգստյան
17:35 16-03-2026
