ԿԸՀ-ն ամփոփել է 82 տեղամասերից 81-ի արդյունքները

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ժամը 08:00-ի դրությամբ հրապարակել է Գյումրիում բացված 82 ընտրատեղամասից 81-ի քվեարկության արդյունքները։
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (առաջին համարը՝ քաղաքապետի պաշտոնակատար Սարիկ Մինասյան) առաջատարն է՝ 36,80% (16 938 ձայն) քվեներով։
Երկրորդ տեղում Հայաստանի կոմունիստական կուսակցությունն է (առաջին համարը՝ նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյան), որի օգտին քվեարկել է ընտրողների 20,71%-ը (9 537 ձայն)։
Երրորդ հորիզոնականը զբաղեցնում է «Մեր քաղաքը» դաշինքը (ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյան)՝ 15,85% ձայներով (7 296 ձայն)։
Ավագանու ընտրություններին մասնակցած մյուս ուժերի միջև ձայները բաշվել են հետևյալ կերպ․
«Իմ հզոր համայնք» կուսակցություն (առաջին համարը՝ Ռուբեն Մխիթարյան) — 7,94% (3 659 ձայն),
«Մայր Հայաստան» դաշինք (առաջին համարը՝ Կարեն Սիմոնյան) – 6,18% (2 844 ձայն),
«Եվրադաշինք» (առաջին համարը՝ Լևոն Բարսեղյան) – 4,50% (2 071 ձայն),
«Ապրելու երկիր» կուսակցություն (առաջին համարը՝ Կարեն Մալխասյան) – 3,60% (1 658 ձայն)
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցություն (առաջին համարը՝ Արտյոմ Կարաղազարյան) – 3,01% (1 387 ձայն),
Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցություն (առաջին համարը՝ Արտյոմ Թումանյան) – 1,39% (642 ձայն)։
Այսպիսով, ըստ նախնական տվյալների, Գյումրիի ավագանիում կլինի 5 ուժ (կուսակցությունների համար անցողիկ շեմը 4%-ն է, դաշինքների համար՝ 6%-ը).
1․ «Քաղաքացիական պայմանագիր» (Սարիկ Մինասյան)
- Հայաստանի կոմունիստական կուսակցություն (Վարդան Ղուկասյան)
3․ «Մեր քաղաքը» դաշինք (Մարտուն Գրիգորյան)
- «Իմ հզոր համայնք» կուսակցություն (Ռուբեն Մխիթարյան)
- «Մայր Հայաստան» դաշինք (Կարեն Սիմոնյան)