«Սա փակ է, սա փակ է․․․»․ Նորաշեն․ գաղթի ճամփաների մեկնակետն ու կանգառը | Region

«Սա փակ է, սա փակ է․․․»․ Նորաշեն․ գաղթի ճամփաների մեկնակետն ու կանգառը

Ապրիլ 09,2025 21:15

Նորաշեն բնակավայրը գտնվում է Տաշիր քաղաքից մոտ 10 կմ հեռավորության վրա։ Գյուղի բնակիչների նախնիները գաղթել են 1820-ական թվականներին՝ հիմնականում Արևմտյան Հայաստանի Ալաշկերտ գավառից: Նրանք մի քանի անգամ վերաբնակեցվել են՝ տեղափոխվել Կարսի շրջան, այնուհետ կրկին վերադարձել։

Խորհրդային տարիներին Նորաշենում բնակվել է ավելի քան 2000 մարդ։ Այսօր գյուղն ունի շուրջ 1000 բնակիչ։

Ինչպես REGIONS TV-ի հետ զրույցում նշեց Նորաշենի միջնակարգ դպրոցի տնօրեն Ռաֆիկ Մարտիրոսյանը, գյուղի երիտասարդների մեծամասնությունը մեկնում էր արտագնա աշխատանքի, սակայն վերջին տարիներին շատերը խուսափում են մեկնել Ռուսաստան՝ պայմանավորված ռուս-ուկրաինական հակամարտության հետևանքով ստեղծված իրավիճակով։

Այնուամենայնիվ, տարիների ընթացքում տասնյակ ընտանիքներ հեռացել ու հաստատվել են Ռուսաստանում, և, բնականաբար, գյուղում փակ դռներ շատ կան։ Հիմնական պատճառը աշխատատեղերի բացակայությունը կամ ոչ եկամտաբեր աշխատանքն է եղել։

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, մասամբ նաև հողագործությամբ։ Սակայն, վերջին տարիներին անասնապահությունը դարձել է ոչ եկամտաբեր աշխատանք, քանի որ խոշոր տնտեսություններ են հիմնվել, և գյուղացին դրանց հետ մրցակցելու հնարավորություն չունի։

Տեսանյութը՝ առանց մեկնաբանության։

Նորություններ