«Գյուղերի գյուղ Սարչապետ»․ Նոդար Բարոյանը՝ իր բնօրրանի, մարդկանց ու հյուրընկալության մասին

Սարչապետը ՀՀ ամենահյուսիսային սահմանամերձ բնակավայրերից մեկն է, որը հայտնի է իր հետաքրքիր պատմությամբ և բարի, հյուրընկալ մարդկանցով։ Սարչապետցիների նախնիները հիմնականում գաղթել են Արևմտյան Հայաստանի Ալաշկերտ գավառից, 1820-ական թվականներից սկսած խմբերով եկել, հաստատվել են այս տարածաշրջանում։ Լոք սարի ատուռը ուխտատեվրա գտնվող մղի է դարձել Սարչապետի և մոտակա բնակավայրերի բնակիչների համար։
Գյուղի հնաբնակներից է բանաստեղծ, մանկավարժ Նոդար Բարոյանը, ով աշխատասեր ու հյուրընկալ մարդու օրինակ է։
Նա հեղինակել է «Հուշ են դարձել տարիները» ժողովածուն, որում տեղ են գտել ձոներգեր՝ նվիրված հարազատ բնօրրանին, նրա պատմությանը, մարդկանց։
78-ամյա սարչապետցին տարածաշրջանի պատմության գիտակ է։ Շատ է սիրում իր հայրենի եզերքը, իր գործն ու ընտանիքը, հուզմունքով է խոսում նախնիների, գյուղի հայտնի մարդկանց մասին։
Տեսանյութը՝ առանց մեկնաբանության։