«Վլադիմի՛ր, stop․ օրական 5000 զինվոր է զոհվում»․Թրամփը Կիևին հասցրած ռուսական հարվածներից հետո գրառում է արել
Ապրիլ 24,2025 19:23
Չնայած նրան, որ ռուս-ուկրաինական պատերազմը դադարեցնելու առաջարկների շուրջ բանակցություններ տեղի ունենում, ՌԴ զինված ուժերը գիշերը հրթիռային և անօդաչու սարքերով հարվածել է Կիևին, ինչի հետևանքով 9 մարդ է զոհվել, 80-ը՝ վիրավորվել։
Reuters-ը հայտնում է, որ վիրավորների թվում կա վեց երեխա։
Սա այս տարվա ընթացքում Ուկրաինայի մայրաքաղաքի վրա ամենախոշոր հարձակումն է։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social-ի իր էջում անդրադարձել է այս հարձակմանը․«Ես դժգոհ եմ Կիևին հասցված ռուսական հարվածների կապակցությամբ։ Դրա անհրաժեշտությունը չկար։ Վլադիմի՛ր, stop․ օրական 5000 զինվոր է զոհվում։ Եկեք խաղաղության համաձայնագիր կնքենք»։
Նորություններ
Sardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր
11:26 11-05-2026
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
