Հովքի բնակչուհու փոքրիկ «Հովքը» և սինդրիկի պատրաստման նրա եղանակը | Region

Հովքի բնակչուհու փոքրիկ «Հովքը» և սինդրիկի պատրաստման նրա եղանակը

Ապրիլ 25,2025 20:45

Հովք գյուղը Տավուշի մարզի Դիլիջան համայնքի ամենաբարձր լեռնային բնակավայրն է, որը տեղակայված է ծովի մակերևույթից մոտ 1200 մ բարձրության վրա:

Հրաշալի բնությունը, տեսարժան վայրերը և հյուրընկալ տեղաբնակները անտարբեր չեն թողնում և՛ հայաստանցի, և՛ օտարերկրացի զբոսաշրջիկներին, որոնք առաջին անգամ հյուրընկալվելով Հովքում, բաց չեն թողնում ևս մեկ անգամ այդ գյուղ այցելելու հնարավորությունը։

Բարեբախտաբար, վերջին շրջանում Հովքում բավականին զարգացել են զբոսաշրջային փոքրիկ ենթակառուցվածքները, և գյուղական կոլորիտը, ակտիվ հանգիստը, ընտանեկան ու ընկերական ջերմ միջավայրը նախընտրողներին այստեղ առաջարկներ շատ կան։

Հովք գյուղում է գտնվում համանուն հյուրատունը, որի տնօրեն Իրինա Իշխանյանը բոլոր հյուրերին ընդունում և ճանապարհում է ժպիտով, համեղ ուտեստներով ու հետաքրքիր պատմություններով։

Հյուրերն այստեղ կարող են սովորել թոնրի մեջ հաց ու գաթա թխելու նրբությունները, վայելել գյուղական անարատ մթերքներն ու մաքուր օդը, օգտվել այգու բարիքներից: «Հովք» հյուրատանը կազմակերպվում են նաև արշավներ ու վարպետաց դասեր:

Տիկին Իրինան Խաշթառակ գյուղից է, հարս է եկել Հովք, և արդեն 30 տարի բնակվում է այնտեղ։ Նա REGIONS TV-ի աշխատակազմին ներկայացրել է իր տնտեսությունը և սինդրիկի պատրաստման եղանակը։ Սկեսրոջ մասին, ով ապրել է 97 տարի, ակնածանքով է խոսում, պատմությունները սկսում է նրա հին ճամպրուկից, որը ցուցադրության է դրել։

Տեսանյութը՝ առանց մեկնաբանության։

Նորություններ