Դաղստանում ահшբեկչությունների հետևանքով զпհվել է 15 ոստիկան և մի քանի խաղաղ բնակիչ
Հունիս 24,2024 10:46
Դաղստանի երկու քաղաքներում տեղի ունեցած ահաբեկչությունների ժամանակ զոհվել է 15 ոստիկան և մի քանի խաղաղ բնակիչ, հայտնել է հանրապետության ղեկավար Սերգեյ Մելիքովը։ Այս մասին հայտնում է gazeta.ru-ն:
Հունիսի 23-ի երեկոյան ՌԴ սուբյեկտ Դաղստանի ներքին գործերի նախարարությունը հայտնել էր Դերբենտում սինագոգի և եկեղեցու, ինչպես նաև Մախաչկալայում ուղղափառ եկեղեցու և ճանապարհային ոստիկանության բաժանմունքի վրա հարձակումների մասին։
Ազգային հակաահաբեկչական կոմիտեն հայտնել է Դաղստանում 5 զինյալի ոչնչացման մասին։ Չեզոքացված երեք զինյալները հանրապետության Սերգոկալինսկի շրջանի ղեկավար Մագոմեդ Օմարովի որդիներն ու եղբոր որդին են։