«2014թ. Հյուսիսային Իրաք, Շանգալ և 1915թ, Արևմտյան Հայաստան… նույն պատկերը, նույն թուրքական ձեռագիրը»
Օգոստոս 03,2024 15:52
ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է.
«Այսօր մենք հիշատակում ու ոգեկոչում ենք մեր եզդի եղբայրական ժողովրդին պատուհասած ողբերգության՝ Շանգալում եզդիների ցեղասպանության 10-րդ տարելիցը: Թուրքական աջակցությունը վայելող ծայրահեղականների զոհը դարձան Շանգալի շրջանի հազարավոր անմեղ մարդիկ՝ կին, երեխա, շինական: Հազարավորներն առեւանգվեցին: Տասնյակ հազարավորները դարձան գաղթական:
Նայեք այս երկու պատկերին. 2014 թվական, Հյուսիսային Իրաք, Շանգալ եւ 1915 թվական, Արեւմտյան Հայաստան…
Նույն պատկերը, նույն թուրքական ձեռագիրը…
Սուգն ու ոգեկոչումը նույնն է, դահիճը՝ եւս, արդարությունն ու արդարադատությունը՝ մեր զույգ ժողովրդինը, որը հաղթանակելու է»։