Դատարկվող Վարդահովիտ գյուղը՝ 7 աշակերտ ունեցող դպրոցով, առանց խանութի և բուժանձնակազմի | Region

Դատարկվող Վարդահովիտ գյուղը՝ 7 աշակերտ ունեցող դպրոցով, առանց խանութի և բուժանձնակազմի

Օգոստոս 24,2024 21:01

Վայոց Ձորի մարզի Վարդահովիտ գյուղը  մարզկենտրոն Եղեգնաձորից շատ հեռու չէ՝ ընդամենը 19 կմ: Բայց դա գյուղին զարգացման որևէ առավելություն չի տալիս: Վիճակն այնպիսին է, ինչպես ավելի քան 30 տարի առաջ էր. քանդված ճանապարհներ, կրթամշակութային օբյեկտների բացակայություն, բուժօգնության անհասանելիություն և այլն:

Վարդահովիտում ամռանը 25 ընտանիք է ապրում, ձմռանը՝ 7: Մեծամասնությունն այստեղ  գալիս է գարնանը, անասուններին արտագնա արոտներ են բերում: Խոշորացված Եղեգիս համայնքի կազմում է Վարդահովիտը: Դպրոցի միակ առաջին դասարանցի Էլինայի, Շատին գյուղից ամառանոց եկած Սաթենիկ Ադամյանի և նրա 5 թոռնիկների, նաև այս գյուղերի մշտական բնակիչներ դարձած արջերի մասին է REGIONS TV-ի մեկօրյա նկարահանումը Վարդահովիտում:

Նորություններ