Իրանի նախագահը կմասնակցի ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին
Սեպտեմբեր 15,2024 14:13
Իրանի նախագահ Մասուդ Պեզեշքիանը կմասնակցի Կազանում կայանալիք ԲՐԻԿՍ գագաթնաժողովին: Այդ մասին հայտնել է Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։
Հիշեցնենք՝ Սեպտեմբերի 14-ին ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ԲՐԻԿՍ գագաթնաժողովը, որը տեղի կունենա Կազանում հոկտեմբերի 22-24-ը, համաշխարհային սենսացիա կդառնա: ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ ներկա պահին ՌԴ-ն, որպես ԲՐԻԿՍ-ի նախագահ, արդեն անցկացրել է տարբեր մակարդակների ավելի քան 150 միջոցառում: Սակայն կենտրոնական իրադարձությունը կլինի Թաթարստանի մայրաքաղաքում կայանալիք գագաթնաժողովը։
Նորություններ
Sardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր
11:26 11-05-2026
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
