Վրաստանում այսօր 2 երկրաշարժ է տեղի ունեցել | Region

Վրաստանում այսօր 2 երկրաշարժ է տեղի ունեցել

Հոկտեմբեր 14,2024 11:24

Վրաստանի հյուսիսում այսօր առավոտյան երկու երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Սպուտնիկ Գրուզիան:

3,9 մագնիտուդով առաջին ցնցումները գրանցվել են Երևանի ժամանակով ժամը 04:53-ին Բինդաուրտա գյուղի մոտ՝ Թիանեթ քաղաքից 27 կմ հեռավորության վրա։ Օջախը գտնվել է 26 կմ խորության վրա։

3,8 մագնիտուդով երկրորդ երկրաշարժը տեղի է ունեցել ժամը 09:03-ին Թիանեթի քաղաքից 25 կմ հեռավորության վրա։

Օջախը գտնվել  է 15 կմ խորության վրա։

Նորություններ