ՀՀ ԱԽ քարտուղարը շնորհավորել է Մայքլ Ուոլցին
Հունվար 22,2025 13:51
ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը շնորհավորել է Մայքլ Ուոլցին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական նշանակվելու կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում են ԱԽ գրասենյակից:
ԱԽ քարտուղարը հաջողություններ է մաղթել Մ.Ուոլցին իր գործունեության մեջ և վստահությամբ ընդգծել, որ Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունները զարգանալու մեծ ներուժ ունեն ու Հայաստանը պատրաստակամ է այդ հարցում:
Արմեն Գրիգորյանը որպես ձեռքբերում նշել է հունվարի 14-ին Վաշինգտոնում ստորագրված Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև Ռազմավարական գործընկերության մասին կանոնադրությունը և կարևորել երկկողմ փոխշահավետ օրակարգի առաջմղումը:
Նորություններ
Sardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր
11:26 11-05-2026
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
