Դատարանը Մամիկոն Ասլանյանին մեղավոր ճանաչեց

Մամիկոն Ասլանյանը 3 տարով զրկվեց հանրային պաշտոն զբաղեցնելու իրավունքից, դատարանը 4 տարի 4 ամիս ազատազրկման որոշում կայացրեց:
Հակակոռուպցիոն դատարանը Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին մեղավոր ճանաչեց եւ 4 տարի 4 ամիս ազատազրկման որոշում կայացրեց:
Ըստ դատական վճռի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ գլխի կիրառման նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով ամբաստանյալ Մամիկան Ասլանյանին նկատմամբ վերջնական պատիժ նշանակել ազատազրկում 4 տարի, 4 ամիս ժամկետով, տուգանք նվազագույն աշխատավարձի 500-պատիկի՝ 500 հազար դրամի չափով։
Բացի այս, դատարանի վճռով Մամիկոն Ասլանյանը երեք տարի ժամկետով զրկվել է նաև հանրային պաշտոններ ու հանրային ծառայության պաշտոններ զբաղեցնելու իրավունքից։
Դատարանը, հաշվակցելով Ասլանյանի կալանքի տակ անցկացրած ժամկետը, նրան դատապարտել է ազատազրկման 1 տարի 9 ամիս ժամկետով։
Հիշեցնենք, որ Մամիկոն Ասլանյանը 2021-ի դեկտեմբերին ՏԻՄ ընտրություններում հաղթնակից հետո քրեական հետապնդման ենթարկվեց, 2.5 տարի անազատության մեջ էր, 2024-ի հուլիսի 16-ին 10 միլիոն դրամ գրավով ազատ էր արձակվել: Ասլանյանը մեղադրվում է պաշտոնավարման տարիներին կեղծ փաստաթղթեր կազմելու միջոցով Վանաձորի հողերն օտարելու համար։ Մեղադրանք է առաջադրվել նաև նրա երկու ենթականերին՝ իրավաբանին ու համայնքի գլխավոր ճարտարապետին, նրանք ավելի վաղ ստորագրությամբ ազատ էին արձակվել։
Ասլանյանը պնդում է՝ քաղաքական հետապնդման է ենթարկվում։