«Երբեք չի եղել, որ մենք գործարանային արտադրության զենք նվեր ստանանք»․Փաշինյան | Region

«Երբեք չի եղել, որ մենք գործարանային արտադրության զենք նվեր ստանանք»․Փաշինյան

Հունվար 31,2025 13:43

Վարչապետն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է իր հայտարարությանը, թե՝ մենք Արարատի դիսկուրսի ներքո չենք կարող ունենալ մարտունակ բանակ

«Ես խոսել եմ մի ժամանակաշրջանի մասին, երբ մենք առնվազն որքան սպառազինություն գնել ենք, դրանից շատ նվեր ենք ստացել։ Երբեք չի եղել, որ մենք գործարանային արտադրության նվեր ստանանք։ Եթե եղել է, շատ քիչ դեպքերում է եղել»,- այս մասին այսօր հրավիրած ասուլիսում ասաց Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով զենք գնելու մասին իր հայտարարությանը։

Հիշեցնենք, Փաշինյանն ասել է․«Մենք Արարատի դիսկուրսի ներքո չենք կարող ունենալ մարտունակ բանակ, մենք Արարատի դիսկուրսի ներքո չենք կարող ժամանակակից զենքեր գնել, Արարատի դիսկուրսի ներքո մեզ կտան օգտագործված, համարյա ժամկետներն անցած զենքեր»:

Փաշինանի խոսքով՝ խնդիրն աշխարհն ընկալելու մեր սովորության մեջ է․« Աշխարհը զարգանում է, փոխվում է, մենք, շատ բաներ կան աշխարհում, որ չեն փոխվում, բայց մենք ինչպես շարունակել ենք ընկալել ոչ ճշգրիտ, այնպես էլ շարունակում ենք այսօր ընկալել ոչ ճշգրիտ։ Իմ մեջ էլ կա խնդիր, ձեր մեջ էլ կա խնդիր այն տրամաբանությամբ, որ մենք նույն հասարակության մեջ ապրող նույն մարդիկ ենք։ Մենք ունեցել ենք սոցիալ-հոգեբանական կոնսեսուսներ։ Ես այդ կոնսեսուսի մաս եմ եղել ոչ միայն որպես քաղաքացի, ոչ միայն որպես լրագրող, խմբագիր, պատգամավոր, նաև որպես ՀՀ քաղաքացի։  Ես, որպես ՀՀ վարչապետ, գործել եմ այդ կոնսեսուսի տրամաբաբանությամբ։ Հայաստանյան կոնսեսուսը առնվազն պատմական Հայաստանի տրամաբանության մեջ է եղել։ Հակասությունը պատմական Հայաստանի մեր արդիականության, մեև ընկալման մեջ է եղել»։

Ըստ Փաշինայնի՝ իրական Հայաստանը մեր մտածողության մեջ որպես բազիս, երբեք չի եղել․«Պատմական եւ իրական Հայաստանի ընտրանիքի մեջ մենք պետք է որդեգրենք իրական Հայաստանը՝ որպես ՀՀ պետական ռազմավարություն՝ այսօր, վաղը եւ ընդմիշտ։ Դա է Հայաստանի պետականության հարատեւությունն ապահովելու միակ տարբերակը։ Ուրիշ տարբերակ պարզապես գոյություն չունի։ Եթե այս խնդրի հետ անկեղծ չառերեսվենք, տեղի կունենան բաներ՝ եւ ձեզ հետ, եւ երկրի հետ, ինձ հետ հլա ջհանդամ»։

Նորություններ