Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Փետրվար 06,2025 08:30

Հանրապետության տարածքում`
Փետրվարի 6-9-ն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, փետրվարի 6-ին լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Փետրվարի 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ։
Օդի ջերմաստիճանը փետրվարի 5-6-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով։
Երևան քաղաքում`
Փետրվարի 7-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 6-ին հնարավոր է թույլ ձյուն։
Երևան քաղաքի փետրվարի 6-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան` 16°C (2018թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան` -24.2°C (1969թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան` -2.7°C