Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Փետրվար 07,2025 08:30

Հանրապետության տարածքում`
Փետրվարի 7-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Փետրվարի 7-ի ցերեկը, 8-9-ն առանձին շրջաններում սպասվում է ձյուն։ Փետրվարի 10-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավարևելյան՝ 2-5 մ/վ, փետրվարի 6-7-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ։
Օդի ջերմաստիճանը փետրվարի 7-ի ցերեկը կբարձրանա 2-4 աստիճանով։
Երևան քաղաքում`
Փետրվարի 7-ի գիշերը սպասվում է ձյուն։ Փետրվարի 7-ի ցերեկը, 8-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևան քաղաքի փետրվարի 7-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան` 16°C (2020թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան` -23.5°C (1968թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան` -2.2°C