Արման Ծառուկյանը վերսկսել է մարզումները
Փետրվար 07,2025 11:04

Խառը մենամարտերի թեթեւ քաշային կարգում UFC դասակարգման առաջատար Արման Ծառուկյանը վերսկսել է մարզումները։ Այդ մասին հայտնել է նրա մենեջեր Դանիել Ռուբինշտեյնը՝ նաեւ հերքելով լուրերը, թե առաջիկայում Հայաստանի ներկայացուցիչը մենամարտելու է դասակարգման 7-րդ համար, ամերիկացի Մայքլ Չենդրլերի հետ։
«Հնարավոր մենամարտի վերաբերյալ իրական բանակցություններ չեն եղել։ Միակ փաստն այն է, որ Արմանը վերսկսել է մարզումները։
Միակ բանը, որ անում են «լրագրողները», մենամարտերի անցկացումը սպառնալիքի տակ դնելն է՝ հրապարակելով տեղեկություն, որը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը»,- գրել է Ռուբինշտեյնը։