Ալեքսանդրա Գրիգորյան, Գոռ Սահակյան, Ռաֆիկ Հարությունյան. ծանրամարտի առաջնության չեմպիոնները | Region

Ալեքսանդրա Գրիգորյան, Գոռ Սահակյան, Ռաֆիկ Հարությունյան. ծանրամարտի առաջնության չեմպիոնները

Փետրվար 09,2025 22:19

Փետրվարի 7-ին մեկնարկել է Հայաստանի կանանց և տղամարդկանց ծանրամարտի առաջնությունը։

Մրցումային առաջնին օրը Հայաստանի առաջնության հաղթողներին որոշել են կանայք: Ըստ քաշային կարգերի չեմպիոն են դարձել՝

45կգ- Բաբայան Քրիստինե

49 կգ -Մանե Ավանիսյան

55կգ-Տանզելա Գրիգորյան

59 կգ-Ալեքսանդրա Գրիգորյան

64 կգ-Մերի Միսակյան

71 կգ-Աննա Ամրոյան

76 կգ-Ալինա Սուքիասյան

81կգ-Էմմա Պողոսյան

87կգ-Լիաննա Գյուրջյան

+87 կգ Տաթև Հակոբյան

Մրցումային երկրորդ օրվանից պայքարի են դուրս եկել տղամարդիկ:

Մինչ այժմ հայտնի են դարձել հետևյալ քաշային կարգերի հաղթողները՝

55կգ — Վոլոդյա Սարգսյան (216 կգ)

61կգ — Գառնիկ Չոլակյան (256 կգ)

67կգ — Նարեկ Հովսեփյան (235 կգ)

73 կգ — Գոռ Սահակյան (320 կգ)

81 կգ — Ռաֆիկ Հարությունյան (328 կգ)

89 կգ — Մնացական Աբրահամյան (340 կգ)

Տղամարդկանց և կանանց պայքարում Հայաստանի առաջնությանը մասնակցում է 53 ծանրորդ՝ 29 տղա, 24 աղջիկ:

Հայաստանի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանի խոսքով՝ առաջնությունից ազատված են հավաքականի առաջատարներ Վարազդատ Լալայանը, Գարիկ Կարապետյանը: Նրա տեղեկացմամբ՝ 6 ծանրորդ ապաքինվում է տարբեր վնասվածքներից:

Հայաստանի հավաքականը փետրվարի 14-ից 15-օրյա ուսումնամարզական հավաք կանցկացնի Ծաղկաձորում` նախապատրաստվելով ապրիլին Մոլդովայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը:

Հայաստանի առաջնությունը կավարտվի փետրվարի 11-ին:

 

armsport.am

Նորություններ