Արգավանդի գյուղամեջը․ հողագործների խնդիրների քննարկումների և բանավեճերի գլխավոր հարթակը
Փետրվար 11,2025 21:01

Արգավանդ գյուղը գտնվում է Արաքս գետի ձախ ափին, մարզկենտրոնից 13 կմ հեռավորության վրա։ Գյուղն ունի 2578 բնակիչ, 320-ը՝ ազգությամբ եզդի։ Արգավանդցիները հիմնականում զբաղվում են այգեգործությամբ, աճեցնում են Հայաստանում մշակվող խաղողի բոլոր տեսակները։
Բացի ոռոգման համակարգի բարելավման անհրաժեշտությունից, REGIONS TV-ի հետ զրույցում տեղաբնակներն առանձնացնում էին առաջնահերթ լուծման կարիք ունեցող ևս 1 խնդիր․ դա Վարդանաշենից դեպի Արգավանդ և հարևան գյուղեր տանող ճանապարհահատվածի բարեկարգումն է։
Գյուղացիների դժգոհություններ ունեն նաև իրացման հետ կապված դժվարությունների և որոշ անպատասխանատու մթերողների հարցով։
Մանրամասները՝ տեսանյութում։