Կձևավորվեն օգտահանվող թափոնների ընդունման կետեր, թափոնները կտեղափոխվեն վերամշակման կետեր․գործադիրի որոշմամբ՝ ինտեգրված աղբահանության համակարգ է ներդրվում | Region

Կձևավորվեն օգտահանվող թափոնների ընդունման կետեր, թափոնները կտեղափոխվեն վերամշակման կետեր․գործադիրի որոշմամբ՝ ինտեգրված աղբահանության համակարգ է ներդրվում

Փետրվար 13,2025 16:14

Նախատեսվում է  ԵՄ չափանիշներին համապատասխան աղբավայրերի և փոխաբեռնման կայանների կառուցմամբ, գոյացող աղբի հավաքման ու տեղափոխման համար ինտեգրված լոգիստիկայի ապահովմամբ, հնարավոր վերամշակման ենթակառուցվածքների ստեղծմամբ աղբահանության նոր համակարգ ներդնել

Կառավարությունն այսօրվա նիստում ընդունել է որոշում հանրապետության բնակավայրերում ինտեգրված և կայուն աղբահանության համակարգի ներդրման ապահովման նպատակով: Ըստ այդմ՝ առաջարկվում է աղբահանության ոլորտի ռազմավարությամբ ամրագրված հանրապետության բնակավայրերում ինտեգրված և կայուն աղբահանության համակարգի ներդրման միջոցառումների իրականացում՝ 2025-2032 թթ. ընթացքում։ Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Առաջարկվում է՝ թափոնների տեսակավորմանն ու առանձին հավաքմանն ուղղված մեխանիզմների ներդրում միջոցառմամբ  թափոնների վերամշակման արտադրությունների  աշխարհագրական տեղադիրքերի հիման վրա ձևավորել օգտահանվող թափոնների ընդունման կետեր և  ապահովել օգտահանվող թափոնների հոսքը դեպի վերամշակման արտադրություններ:

Համաձայն ռազմավարության դրույթների՝ նախատեսվում է իրականացնել հանրապետության աղբահանության և կոշտ թափոնների կառավարման գոտիավորված տարածքների (Հյուսիսային, Հարավային և Կենտրոնական) տեխնիկատնտեսական ուսումնասիրություններ՝ յուրաքանչյուր գոտում նախատեսվող  աղբավայրերի, փոխաբեռնման կայանների տեղադիրքերի որոշմամբ, ինստիտուցիոնալ ու ֆինանսական գնահատականների ապահովմամբ և այնուհետև համապատասխան ներդրումային ծրագրերի իրականացում՝ յուրաքանչյուր գոտու համար ԵՄ չափանիշներին համապատասխան աղբավայրերի և փոխաբեռնման կայանների կառուցմամբ, գոյացող աղբի հավաքման ու տեղափոխման համար ինտեգրված լոգիստիկայի ապահովմամբ, հնարավոր վերամշակման ենթակառուցվածքների ստեղծմամբ։

Նորություններ