ՆԳՆ-ն հորդորում է խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները․ իրականացվում է ուժեղացված ծառայություն
Փետրվար 15,2025 15:26
Ներքին գործերի նախարարությունը հորդորում է լինել զգոն՝ խստագույնս պահպանելով ճանապարհային երթևեկության կանոնները․ իրականացվում է ուժեղացված ծառայություն:
Փետրվարի 15-ի գիշերը հանրապետության ամբողջ տարածքում տեղացել է ձյուն, տեղումները շարունակվում են։
«ՆԳՆ Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունը ճանապարհներին իրականացնում են ուժեղացված ծառայություն՝ հնարավոր խոչընդոտների դեպքում օգնելով մեր քաղաքացիներին և ապահովելով երթևեկության անվտանգությունը։
Հարգելի՛ քաղաքացիներ, անվտանգության նկատառումներից ելնելով՝ հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, լինել առավել զգոն՝ խստագույնս պահպանելով ճանապարհային երթևեկության կանոնները:
Մաղթում ենք անվտանգ երթևեկություն»,- ասված է ՆԳ նախարարության հաղորդագրությունում:
Նորություններ
Sardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր
11:26 11-05-2026
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
