Սահմանապահ գյուղի ժամանցն ու տրամադրությունն ապահովող ակումբավարը
Փետրվար 18,2025 12:15

Արամ Բաղդասարյանն արդեն 40 տարի Տեղ համայնքի Խոզնավար գյուղի ակումբավարն է։ Երկար տարիներ նա հոգ է տանում ակումբի մասին, միջոցառումներ կազմակերպում թե մեծահասակների, թե երեխաների համար։
Սահմանամերձ գյուղի տարեցների զբաղվածության հարցն էլ է Արամը լուծում։ Հիմա էլ ոգևորված է․ վերանորոգվում է խաղասենյակը, որտեղ ժամանցային խաղեր են կազմակերպում ու նաև ծանոթանում մշակութային անցուդարձին։
Ամենօրյա մաքրություն ապահովելու բեռը ևս նրա ուսերին է։ Բաղդասարյանը չի դժգոհում աշխատանքից, թեև ընդամենը 30.000 դրամ աշխատավարձ է ստանում։
Տեսանյութը՝ առանց մեկնաբանության։