Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Փետրվարի 20-23-ը հանրապետության տարածքում սպասվում է ձյուն, 20-21-ն առանձին շրջաններում և Երևանում՝ շատ ուժեղ, լեռնային առանձին մարզերում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Հանրապետության ճանապարհներին սպասվում է մերկասառույց։
Օդի ջերմաստիճանը փետրվարի 20-22-ը և΄ գիշերը, և΄ ցերեկն աստիճանաբար կնվազի 10-14 աստիճանով։
Հանրապետության տարածքում`
Փետրվարի 24-ին առանձին շրջաններում, 20-23-ը շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, 20-21-ն առանձին հատվածներում՝ շատ ուժեղ, լեռնային առանձին շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Օդի ջերմաստիճանը փետրվարի 20-22-ը և՛ գիշերը, և՛ ցերեկն աստիճանաբար կնվազի 10-14 աստիճանով։
Երևան քաղաքում`
Փետրվարի 20-23-ը սպասվում է ձյուն, 20-21-ը՝ շատ ուժեղ: Փետրվարի 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Երևան քաղաքի փետրվարի 20-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 17°C (2010թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -20.8°C (2017թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 0.5°C