Նիկոլ Փաշինյանը հայտարարեց նոր Սահմանադրություն ընդունելու անհրաժեշտության մասին
Փետրվար 19,2025 21:40
Էական է համաժողովրդական հանրաքվեով նոր Սահմանադրության ընդունումը: Այս մասին ժողովրդին ուղղված գաղափարախոսական ուղիղ եթերով ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով իրական Հայաստանի գաղափախոսության մասին։
«Իրական Հայաստանը միջազգային հանրության կողմից ճանաչված Հայաստանն է 29,743 քմ տարածքով։ Այս համակարգի համար էական է համաժողովրդական հանրաքվեով նոր Սահմանադրության ընդունումը, քանի որ գործող Սահմանադրության ընդունման համար անցկացված բոլոր հանրաքվեներն ունեն լեգիտիմության լրջագույն պակաս։ Նոր սահմանադրության ընդունման ռազմավարական նպատակը անցումն է պետականազուրկ ազգի մնացորդային գործելակարգից դեպի պետականակերտ ժողովրդի գործելակարգ»,- ասել է Փաշինյանը։
Նորություններ
Sardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր
11:26 11-05-2026
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
