«Սահմանադրության փոփոխությունը ՀՀ-ում միշտ եղել է ներքին գործընթաց, դա արտաքին որևէ գործընթացների հետ առնչություն չի կարող ունենալ»․ԱԽ քարտուղար | Region

«Սահմանադրության փոփոխությունը ՀՀ-ում միշտ եղել է ներքին գործընթաց, դա արտաքին որևէ գործընթացների հետ առնչություն չի կարող ունենալ»․ԱԽ քարտուղար

Փետրվար 20,2025 13:17

Արմեն Գրիգորյանն անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանը, թե՝ նոր Սահմանադրություն ընդունելու անհրաժեշտություն կա, ասում է՝ Սահմանադրական փոփոխությունը միշտ եղել է ներքին գործընթաց և շարունակելու է այդպես մնալ

Սահմանադրական փոփոխությունների մասին խոսվել է ավելի վաղ, 2020 թվականից սկսած և Սահմանադրության փոփոխությունը Հայաստանում միշտ եղել է ներքին գործընթաց, դա արտաքին որևէ գործընթացների հետ առնչություն չի կարող ունենալ, այն եղել է ներքին գործընթաց և շարունակելու է մնալ ներքին գործընթացը։ Այս մասին, այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն՝ անդրադառնալով երեկ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած իրական Հայաստանի գաղափարախոսության մասին հայտարարությանը, ըստ որի՝ ի թիվս այլ դրույթների, Փաշինյանը խոսել է նոր  Սահմանադրություն ընդունելու անհրաժեշտության մասին։

Ե՞րբ է սկսվելու սահմանազատման գործընթացը, որի վերաբերյալ պայմանավորվածություն էր ձեռք բերվել, այս հարցին ի պատասխան էլ Գրիգորյանն ասաց՝ աշխատանքային քննարկումների մասին, եթե ինչ-որ իրադարձություններ են տեղի ունենում, հրապարակային հայտարարվում է․« Երբ որ գործընթաց լինի, հրապարակային դրա մասին կխոսի համապատասխան գերատեսչությունը: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ կա աշխատանքային խումբ, եթե ինչ-որ իրադարձություն է տեղի ունենում, հրապարակային բոլորին հայտնի է դառնում»։

Նորություններ