Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ու թիկնապահը ոստիկանության հատուկ ջոկատայինների կողմից բերման են ենթարկվել
Փետրվար 20,2025 16:50

Վարդան Ղուկասյանը պնդում է, որ իրեն բերման ենթարկելը գյումրեցուն լռեցնելու իշխանության փորձն է
«Քիչ առաջ ապօրինի կերպով քրեական ոստիկանության հատուկ ջոկատայինների կողմից բերման են ենթարկվել Վարդան Ղուկասյանը և իր թիկնապահը: Սա օրվա իշխանական պարագլխի հրամանով կատարված գործողություն է` ուղղված լռեցնելու գյումրեցու ձայնը: Մարզային վարչության շենքի դուռը կրկին ապօրինաբար փակվել է Վարդան Ղուկասյանի փաստաբանի առջև: Կոչ ենք անում բոլոր գյումրեցիներին ինքնաբուխ կերպով հավաքվել շինության մուտքի մոտ»,-այս մասին հայտարարություն է տարածել Գյումրու նախկին քաղաքապետ, Գյումրու քաղաքապետի առաջիկա ընտրություններում որպես թեկնածու առաջադրված Վարդան Ղուկասյանը։