Շիրակի մարզում փակ ճանապարհներ չկան, քամու պատճառով կան դժվարանցանելի հատվածներ
Փետրվար 21,2025 11:15
Փետրվարի 21-ին՝ ժամը 9:30-ի դրությամբ, Անիի, Արթիկի, Ամասիայի, Աշոցքի, տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմի ֆեյսբուքյան էջից:
Աշոցքում բուք է և ցածր տեսանելիություն, ամբողջ գիշեր ճանապարհաշինարարներն աշխատել են արտակարգ ռեժիմով՝ կենտրոնացնելով ողջ տեխնիկան և հզորությունները։
Շիրակի մարզում փակ ճանապարհներ չկան, քամու պատճառով կան դժվարանցանելի հատվածներ, որոնք մաքրվում են հնարավորինս արագ։
Նորություններ
Sardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր
11:26 11-05-2026
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
