Անկարայում հինգ օրվա ընթացքում երկրորդ երկրաշարժն է տեղի ունեցել | Region

Անկարայում հինգ օրվա ընթացքում երկրորդ երկրաշարժն է տեղի ունեցել

Փետրվար 21,2025 14:35

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում հինգ օրվա ընթացքում երկրորդ ստորգետնյա ցնցումն է տեղի ունեցել, ըստ Աղետների կառավարման վարչության (AFAD) տվյալների, 3 բալով ստորգետնյա ցնցում է գրանցվել Մամաքի շրջանում։

Մայրաքաղաքում ժամանակ առ ժամանակ զգացվում են թույլ ցնցումներ։

Ուրբաթ առավոտյան Մամաքի շրջանում գրանցված ցնցումը տեղի է ունեցել 7 կիլոմետր խորության վրա՝ դառնալով վերջին հինգ օրվա ընթացքում երկրորդ երկրաշարժը։ Երկուշաբթի օրը 3,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել նաև Անկարայում։

Անկարայում հնարավոր են փոքր ցնցումներ, սակայն քաղաքը հիմնականում պաշտպանված է երկրաշարժերից, ավելի վաղ ասել է երկրաֆիզիկայի պրոֆեսոր և բժիշկ Օվգյուն Ահմեթ Էրջանը։

Նորություններ