Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում | Region

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Փետրվար 22,2025 08:30

Փետրվարի  22-23-ը հանրապետության տարածքում սպասվում է ձյուն։ Հանրապետության ճանապարհներին սպասվում է մերկասառույց։

Օդի ջերմաստիճանը փետրվարի 22-24-ը, հատկապես գիշերային ժամերին, աստիճանաբար կնվազի ևս 7-10 աստիճանով։

Հանրապետության տարածքում`

Փետրվարի 22-23-ը շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն։ Փետրվարի 24-25-ը, 26-ի գիշերը՝ առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն։ 

Քամին՝ հարավարևմտյան՝ 3-6 մ/վ, սպասվում է քամու ուժգնացում փետրվարի 21-ի ցերեկը, 25- ին՝ 17-20 մ/վ, 24-ին և 26-ին` 15-18 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը փետրվարի 22-24-ը, հատկապես գիշերային ժամերին աստիճանաբար կնվազի ևս 7-10 աստիճանով։

Եղանակ 21

Երևան քաղաքում`

Փետրվարի  22-23-ը սպասվում է ձյուն, 25-ին կեսօրից հետո հնարավոր է թույլ ձյուն։ Փետրվարի 24-ին, 25-ի գիշերը, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ 

Եղանակ Երևան

Երևան քաղաքի փետրվարի 22-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան`    17․9°C (1955թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան`        -20.1°C (1985թ.)
  •  Օդի միջին օրական ջերմաստիճան`    0.7°C

Նորություններ