Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին | Region

Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին

Փետրվար 21,2025 18:30

Փետրվարի 21-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Ֆրանսիա համագործակցության ծրագրերն ու առաջիկա անելիքները, ինչպես նաև երկու երկրների պաշտպանության նախարարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը։

Կողմերը կարծիքներ են փոխանակել միջազգային և տարածաշրջանային վերջին զարգացումների շուրջ։

Նորություններ