Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում | Region

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Փետրվար 27,2025 08:30

Փետրվարի 27-ին հանրապետության առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ, ինչով պայմանավորված լեռնային առանձին մարզերում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն: Հանրապետության ճանապարհներին սպասվում է նաև մերկասառույց։

Հանրապետության տարածքում` 

Փետրվարի  27-ի գիշերը և առավոտյան, մարտի 1-ի ցերեկը, 2-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն: Փետրվարի 28-ին, մարտի 1-ի գիշերը, 2-ի ցերեկը, 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, փետրվարի 26-ի ցերեկը, 27-28-ը սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Օդի ջերմաստիճանը փետրվարի 27-ին կբարձրանա ևս 2-4 աստիճանով։

Հհ 26.02

Երևան քաղաքում` 

Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և առավոտյան, մարտի 1-ի երեկոյան սպասվում է թույլ ձյուն։ Փետրվարի 28-ին, մարտի 1-ի գիշերը, 2-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Երևան 26.02

Երևան քաղաքի փետրվարի 27-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան`    19.5°C (2016թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան`       -22.8°C (1972թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան`    1.9°C

Նորություններ