Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում | Region

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Փետրվար 28,2025 08:30

Փետրվարի  28-ին հանրապետության առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ, ինչով պայմանավորված լեռնային առանձին մարզերում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն: Հանրապետության ճանապարհներին սպասվում է նաև մերկասառույց։

Հանրապետության տարածքում` 

Փետրվարի 28-ին, մարտի 1-ի գիշերը, 2-ի ցերեկը, 3-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 1-ի ցերեկը, 2-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն:

Քամին՝     հարավարևմտյան     2-5 մ/վ, փետրվարի 28-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Օդի ջերմաստիճանը փետրվարի 28-ի ցերեկը կբարձրանա ևս 2-3 աստիճանով։

Հհ 27.02

Երևան քաղաքում` 

Փետրվարի  28-ին, մարտի 1-ի գիշերը, 2-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 1-ի երեկոյան սպասվում է թույլ ձյուն։

Երևան 27.02

Երևան քաղաքի փետրվարի 28-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան՝     19.6°C (1955թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան՝        -14.5°C (1992թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան՝    2.4°C

Նորություններ