Պատմական ցուցանիշ Չեմպիոնների լիգայում․ Ռեալն այսօր ռեկորդ կգրանցի
Մարտ 04,2025 21:39
Մադրիդի «Ռեալն» այսօր կանցկացնի իր 500-րդ հանդիպումը Չեմպիոնների լիգայում՝ մադրիդյան դերբիում հանդիպելով «Ատլետիկոյի» հետ։
Հոբելյանական խաղը կարևոր պատմական իրադարձություն է «սերուցքայինների» համար, որոնք եվրոպական ֆուտբոլի այս մրցաշարում ունեցել են հսկայական հաջողություններ՝ ունենալով ռեկորդային 15 տիտղոս՝ 18 եզրափակիչներից։
Մադրիդյան ակումբն իր առաջին հանդիպումը Չեմպիոնների լիգայում անցկացրել է 1955թ․ սեպտեմբերի 8-ին՝ հաղթելով «Սերվետին» 2։0 հաշվով։
Մինչ օրս «սերուցքայինները» հաղթել են 301 հանդիպում՝ գրանցելով միջինում 1,101 գոլ:
Եվրոպական ֆուտբոլի ամենահաջողակ թիմը շարունակում է ավելացնել իր ցուցանիշները՝ դառնալով պատմական առաջատար Չեմպիոնների լիգայի շրջանակներում:
Նորություններ
Sardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր
11:26 11-05-2026
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
