‹‹Մեր ներկայիս վիճակը հոկտեմբերի 27-ի հետևանքն է: Մենք պահանջատեր ենք լինելու հոկտմբերի 27-ի հետ կապված, հարցը պետք է բացահայտենք››․Սասուն Միքայելյան | Region

‹‹Մեր ներկայիս վիճակը հոկտեմբերի 27-ի հետևանքն է: Մենք պահանջատեր ենք լինելու հոկտմբերի 27-ի հետ կապված, հարցը պետք է բացահայտենք››․Սասուն Միքայելյան

Մարտ 05,2025 12:44

Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է այսօր, պաշտոնյաներ, ԵԿՄ անդամներն ու քաղաքացիներն այցելու են Եռաբլուր

Այսօր՝ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա կապակցությամբ մի շարք պաշտոնյաներ, ազատամարտիկներ, երկրապահ կամավորական միության անդամնեկ այցելել են Եռաբլուր զինվորական պանթեոն։

Եռաբլուրում էր նաև ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը։

Նա լրագրողների հետ ճեպազրույցում նախ շնորհավորեց Սպարապետի ծննդյան օրը, նշելով, որ նրա արած գործն ու գաղափարները մինչև այսօր էլ ուղենիշ են հայ ժողովրդի համար:

‹‹Մեր ներկայիս վիճակը հոկտեմբրի 27-ի հետևանքն է: Մենք պահանջատեր ենք լինելու հոկտմբերի  27-ի հետ կապված, հարցը պետք է բացահայտենք››,-նշեց Սասուն Միքայելյանը:

Նա ասաց, որ ԵԿՄ-ն մշտապես բանակի կողքին է, իսկ անձամբ ինքը դեռ պահպանում է Արցախը վերադարձնելու հույսը.‹‹Այսօր երկրապահը տարբեր ուղղություններով պաշտպանում է ՀՀ սահմանները: 2020 թվականից մինչև այսօր մենք դիրքերից դուրս չենք եկել, և մեծ թվաքանակով կանգնած ենք զինվորի կողքին: Այսօրվա մեր գերխնդիրհն է՝ խելոք լինենք գաղափարապես, այդպես կհասնենք ամեն ինչին››:

Անդրադառնալով Ադրբեջանում շարունակվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և այլ պատանդաուների դատավարությանը, Սասուն Միքայելյանը կոչ արեց պահանջել գերիների անհապաղ վերադարձը.‹‹Դա մեր բոլորի ցավն է: Պետք է պահանջենք, որ գերիներին  հետ տան: Հատկապես՝ 3 նախագահին, Պաշտպանության Բանակի նախարարին: Նրանց գերեվարվելն էլ ուրիշ ընթացք ունի՝ հավատացին ռուսներին և մինչև վերջ գնացին››:

Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու իշխանության ներկայացուցիչները մինչև այս պահը դեռ չեն այցելել Եռաբլուր:  Ազգային Ժողովի այսօրվա նիստում պատգամավորները ծափողջույններով շնորհավորել են Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը:

 

Նիկոլ Մարգարյան

Նորություններ