Ամեն ինչ պետք է արվեր, որպեսզի Արցախի ղեկավարությունը չգերեվարվեր, դա պետք է անեին անվտանգության աշխատակիցները, այդ թվում՝ ռուս խաղաղապահները․Անդրանիկ Քոչարյան | Region

Ամեն ինչ պետք է արվեր, որպեսզի Արցախի ղեկավարությունը չգերեվարվեր, դա պետք է անեին անվտանգության աշխատակիցները, այդ թվում՝ ռուս խաղաղապահները․Անդրանիկ Քոչարյան

Մարտ 05,2025 13:25

 Եռաբլուր զինվորական պանթեոնում է ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն անհանգստություն հայտնեց, որ Արցախի ղեկավարության՝ Բաքվում ընթացող դատավարությունն անդրադառնալու է Հայաստանի վրա

«Վազգեն Սարգսյանը պատգամել է մեզ  սիրել մեր երկիրը, ամեն ինչ անելով, որ այն լինի անվտանգ և ապահով: Մենք պետք է իրականություն դարձնենք այդ մտքերը: Այն, ինչ ինքը չհասցրեց անել՝ պետք է անեն հետագա սերունդները: Նրա կարիքը միշտ զգացվել է, և զգացվելու է»,- այսօր Սպարապետի ծննդյան օրվա առիթով Եռաբլուր զինվորական պանթեոնում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Քաաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:

Քոչարյանը հորդորեց վերականգնել հավատը սեփական ուժերի նկատմամբ,  ասելով որ Սպարապետի մեծությունը նաև դրանում է կայացել. ‹‹Երբ Վազգեն Սարգսյանը ասում էր ինչ-որ բան պետք է ունենանք, ինքը դա  ուներ։ Այ դա ունենալը, դրան հասնելը նշանակում է նվիրում, այդ նվիրման պակասը պետք է վերականգնենք››:

ԱԺ պատգամավորը վերահաստատեց նաև վերջերս իր կողմից արված այն հայտարարությանը, որում նշել էր, թե Արցախի  ղեկավարները չպետք է գերի ընկնեին: Նա անհանգստություն հայտնեց, որ  Բաքվի դատավարությունն անդրադառնալու է նաև ՀՀ-ի վրա․«Վերջին հաշվով՝ դուք հետևում եք դատավարությունը և այդ դատավարությունը ի՞նչ հետևանք կարող է ունենալ Հայաստանի Հանրապետության համար»։

Նրա խոսքով անվտանգության աշխատակիցներն ու ռուս խաղաղապահները պետք է ամեն ինչ անեին՝ կանխելու հայ ղեկավարների գերավարվելը ․« Բաքվի դատավարության ընթացքում դա օգտագործվելու էր Հայաստանի դեմ: Իհարկե, նրանց տարել են առանձնատուն, այդ բացահայտումները հերթականությամբ կլինեն, իմ ասածը ուրիշ բանի մասին է՝ ամեն ինչ պետք է արվեր, որպեսզի Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը չգերեվարվեր: Դա պետք է անեին անվտանգության աշխատակիցները, այդ թվում՝ ռուս խաղաղապահները»։

Անդրադառնալով 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցի հրապարակմանը, Քոչարյան վստահեցրեց՝ այն անպայման 2025 թվականին հասանելի է լինելու Ազգային ժողովի լիագումար նիստերի ընթացքում, սական չհստակեցրեց կոնկրետ ժամկետները։

 

Նիկոլ Մարգարյան

 

Նորություններ