Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Մարտ 06,2025 08:30

Հանրապետության տարածքում`
Մարտի 6-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, մարտի 6-7-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 12-15 մ/վ։
Օդի ջերմաստիճանը 6-9-ի և՛ գիշերը, և՛ ցերեկն աստիճանաբար կբարձրանա 10-13 աստիճանով։
Երևան քաղաքում`
Մարտի 6-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Երևան քաղաքի մարտի 6-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան` 20.4°C (2004թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան` -24.3°C (1985թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան` 4°C