Փաշինյանը մտավախություն ունի, որ Բաքուն արգելված միջոցներով կարող է տեղեկատվություն կորզել իր դեմ. դիվանագետ

Իշխանությունն այսօր գերիների մասին խոսում է հանրային ճնշման տակ,- REGIONS TV-ի հետ զրույցում կարծիք հայտնեց արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը: Մյուս կողմից, ըստ դիվանագետի, Նիկոլ Փաշինյանը տեղեկատվություն և մտավախություն ունի, որ Բաքուն արգելված միջոցներով կարող է տեղեկատվություն կորզել իր դեմ, հակառակ դեպքում թեման էլի լռության կմատներ։
«Գերիները, այո՛, խոշտանգվում են, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և մյուս հայ գերիների Բաքվում գտնվելը միջազգային իրավունքի և Ժնևի կոնվենցիաների կոպտագույն խախտում է, դրանք հանցագործություններ են, և այս իշխանությունը կարող էր հայցեր ներկայացնել միջազգային դատարաններ, բայց մենք տեսնում ենք, որ հակառակ ուղղությամբ են շարժվում»,-նշեց դեսպանը:
Ըստ Աղաջանյանի՝ միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի պաշտոնից հեռանալը նշանակում է, որ իշխանությունը տեղի է տալիս Բաքվի հերթական պահանջին ու պատրաստվում է հետ քաշել Հայաստանի հայցերը միջազգային ատյաններից։
«Դրանից հետո մեր ամբողջ պետական անվտանգության համակարգը սարսափելի հարվածներ է ստանալու, մենք կանգնելու են Սյունիքի վրա հարձակման փաստի առջև»,-ընդգծեց դիվանագետը:
Նորություններ

