Կնոջը հրկիզած տղամարդը կալանավորվել է․ՔԿ | Region

Կնոջը հրկիզած տղամարդը կալանավորվել է․ՔԿ

Մարտ 07,2025 15:39

Արմավիրի մարզում տղամարդը պարբերաբար բռնության է ենթարկել կնոջը, վերջին դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերին՝ ամուսինը կնոջը տարել է նկուղ, կապել աթոին, ներկ լցրել վրան ու հրկիզել

Քննչական կոմիտեն տեղեկացնում է՝ հաշվի առնելով, որ ԶԼՄ-ներում լայնորեն տարածվում են ամուսնու կողմից կնոջ նկատմամբ բռնության դեպքի վերաբերյալ հրապարակումներ, ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ Ա.Ա.-ի հաղորդման հիման վրա Արմավիրի մարզային քննչական վարչությունում 2025 թվականի փետրվարի 26-ին նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ըստ ՔԿ-ի՝ 2024 թվականի դեկտեմբերի 13-ին Արմավիրի մարզի գյուղերից մեկում ամուսինը կնոջը ծեծի է ենթարկել, շինարարական ներկը և սպիրտը լցրել է վերջինիս վրա և կրակայրիչով դիտավորյալ հրկիզել՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

«Նախաքննության ընթացքում ձեռքբերված փաստական տվյալների հիման վրա  Ա.Հ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով (առողջությանը ծանր վնաս պատճառելը): Ա.Հ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը»,-նշված է ՔԿ-ի հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ մամուլը գրել է, որ Արմավիրի մարզում ամուսինը  անմարդկային վերաբերմունք է ցուցաբերել կնոջ նկատմամբ, ընդհուպ՝ հրկիզել նրան։ Կինը, Shamshyan.com-ին պատմել է, որ 11 տարվա ամուսիններ են բազմիցս է ենթարկվել բռնության․«Ամեն անգամ ինձ ծեծում էր, դանակ հանում ու սպառնում։ Կնոջ պատմելով՝ վերջին վեճը, ավելի ճիշտ՝ բռնությունը տեղի է ունեցել դեկտեմբերի 15-ին։ Ամուսինը կնոջը տարել է նկուղ, կապել աթոռին, սղոցը մոտեցնելով պարանոցին՝ սպառնացել, որ կմորթի, կվնասի կնոջ հարազատներին, երեխաներին կխլի։

Ապա ամուսինը ներկով լի տարան լցրել է կնոջ վրա ու կրակայրիչով այրել։

« Ամբողջ հագուստս բռնկվեց, վազեցի դուրս, սակայն ոչ մեկ չկար, որ օգներ։ Այդպես ինձ տեղափոխեց հիվանդանոց և պահանջեց, որ ոչ մեկի չասեմ, որ այդ ամենի հեղինակը ինքն է, այլապես կրկին սպառնալիքներ հնչեցրեց։

Ես հիվանդանոցում խաբեցի, թե իբր վառարանը վառելուց է եղել, չասեցի անգամ իմ ծնողներին, հարազատներին։

Երբ արդեն դուրս գրվեցի հիվանդանոցից, որտեղ բազմաթիվ վիրահատություններ էի տարել, կրկին վախի մթնոլորտ ստեղծեց, սպառնաց, որ ես պետք է գնամ իր տուն։ Արդեն մեկ օր անց նա նորից խմեց, ջարդեց դռների ապակիները, հայհոյեց ինձ և ես հաջորդ առավոտյան իմ ծնողներին զանգեցի ու ասեցի, իրականում ինչ է եղել ու որ գան իմ հետևից։ Ծնողներս էլ նախ գնացել էին ոստիկանություն, ապա նոր եկել իմ հետևից»։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Նորություններ