Մակունցը Վաշինգտոնում դիվանագիտական ընդունելությանը զրուցել է ԱՄՆ երկրորդ տիկին Ուշա Վենսի հետ
Մարտ 07,2025 21:42
Մարտի 6-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը ներկա է եղել ԱՄՆ նախագահի հատուկ առաքելությունների գծով հատուկ բանագնաց և Վաշինգտոնում Ջոն Քենեդի կատարողական արվեստի կենտրոնի նախագահ, դեսպան Ռիչարդ Գրենելի կողմից Վաշինգտոնում կազմակերպված դիվանագիտական ընդունելությանը։ Այս մասին տեղեկացնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից:
Միջոցառման ընթացքում, ի թիվս ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչների հետ ունեցած այլ շփումների, դեսպան Մակունցը զրուցել է Միացյալ Նահանգների երկրորդ տիկին Ուշա Վենսի հետ։
Միջոցառմանը մասնակցել են դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, մշակութային գործիչներ և ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչներ, ինչն ընդգծում է արվեստի և մշակութային դիվանագիտության դերի կարևորությունը միջազգային գործընկերության ամրապնդման գործում:
Նորություններ
Sardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր
11:26 11-05-2026
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
