Ռուբեն Վարդանյանը պատրաստվում է ապրել՝ շարունակելով իր արժեհամակարգի համար պայքարը․ Բեգլարյան
Մարտ 07,2025 22:34

Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը անդրադարձել է Բաքվում ապօրինի պատանդառված, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ուղերձին․
«Ոմանք մեկնաբանում են, թե սա Ռուբեն Վարդանյանի հրաժեշտի խոսքն է, իսկ ես կարծում եմ, որ ինքը պատրաստվում է ապրել՝ շարունակելով իր արժեհամակարգի համար պայքարը:
«Եվ վերջինը. Ես այստեղ հասկացա, որ երբեք չի կարելի տրվել հուսալքությանը, անտարբերությանը, և հասկացա, թե ինչու է դա յոթը մեղքերից ամենասարսափելին: Մի ժամանակ կարծում էի ավելի վատ է նախանձը կամ գոռոզությունը: Մինչդեռ հուսալքությունը, վհատությունընշանակում է, որ քո մեջ մարել է Աստծո կայծը, որ դու դադարել ես հավատալ, որ դու պարզապես ձեռքերդ բարձրացրել ու հանձնվել ես:Կոչ եմ անում՝ երբեք դա չանեք: Կուզենայի, որ մենք երբեք չհիասթափվեինք և չտրվեինք հուսալքությանը: Խնդրում եմ: Դա մեր ապագայի հիմքն է, այդ իսկ պատճառով ես գնահատում եմ այն շանսը, որ ինձ տրվել է»»:
Նորություններ

Եվրոպական խորհրդարանում մարտի 12-ին կքննարկվի Բաքվում ապօրինի պահվող գերիների հարցը
16:15 11-03-2025

Արփենիում 70 տնից 20-ը կողպված են․ խնդիրները հետապնդում են, երիտասարդները՝ հեռանում
20:01 06-03-2025