Բաքուն անտեսում է ստանձնած միջազգային պարտավորությունները․ակցիա ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտ | Region

Բաքուն անտեսում է ստանձնած միջազգային պարտավորությունները․ակցիա ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտ

Մարտ 14,2025 14:30

Բաքվում ընթացող «դատավարություններին» հետևելու, Ադրբեջանին զսպելու պահանջով կրկին ակցիա է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտ։

ՄԱԿ-ն անելիք ունի հայ գերիների խնդրով,–հայտարարեց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը։ «Նրանք ասում են՝գիտեն, որ մենք ճիշտ ենք, որ իրենք վերահսկում, նայում են։ Ես ասում եմ՝ այլևս նայելու ժամանակ չկա։ Մենք գործողություն չենք տեսնում։ Ինչ է կատարվում Բաքվի բանտերում` փակ, գաղտնի, ապօրինի դատավարություն։ Ես ավելորդ եմ համարում ասել, թե ինչու են առաջին հերթին այդ մարդկանց տարել այնտեղ, որովհետև նրանք պայքարել են ինքնորոշման իրավունքի համար»,–նշեց Թանդիլյանը։

Նա հարց է բարձրացնում՝ եթե Բաքուն իսկապես արդար դատաքննություն է անցկացնում, այդ դեպքում ի՞նչ ունի թաքցնելու միջազգային հանրությունից ու լրատվամիջոցներից, ինչո՞ւ դռները չի բացում նրանց առաջ։

Ակցիայի մասնակիցները պահանջում են ՄԱԿ-ի ներկայացուցիցներին այցելել Բաքվում պահվող 23 հայ ռազմագերիներին և ներկա գտնվել նրանց նկատմամբ իրականացվող կեղծ դատավարություններին:

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանն իր հերթին ընդգծեց՝ ՄԱԿ-ը պետք է հասկանա՝ Ադրբեջանում կատարվողն առաջին հերթին խարան է իր համար, Բաքուն անտեսում է ստանձնած միջազգային պարտավորությունները։

 

Նորություններ