Ավարտվել է ՀՀ ՊՆ ֆինանսաբյուջետային վարչության ենթակա ստորաբաժանումների անձնակազմի մասնագիտական հավաք-խորհրդակցությունը | Region

Ավարտվել է ՀՀ ՊՆ ֆինանսաբյուջետային վարչության ենթակա ստորաբաժանումների անձնակազմի մասնագիտական հավաք-խորհրդակցությունը

Մարտ 14,2025 22:28

Մարտի 14-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ավարտվել է ՀՀ ՊՆ ֆինանսաբյուջետային վարչության ենթակա ստորաբաժանումների անձնակազմի մասնագիտական հավաք-խորհրդակցությունը։ Հայտնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից:

Երկօրյա հավաքի նպատակն էր անձնակազմի գործառութային պարտականությունների իմացության ամրապնդումը, մասնագիտական պատրաստության մակարդակի բարձրացումն ու կատարելագործումը։

Հավաք-խորհրդակցության ընթացքում ներկայացվել են 2024 թվականին կատարված աշխատանքները և նախանշվել ընթացիկ տարվա գերակա խնդիրներն ու առաջնահերթությունները:

Միջոցառման ավարտին Պն ֆինանսաբյուջետային վարչության պետ Արթուր Հակոբյանը մի խումբ  զինծառայողների հանձնել է խրախուսական պարգևներ:

Նորություններ