Գյումրու մանկատան 13-ամյա սանը հանկարծամահ է եղել
Մարտ 17,2025 18:03
Իրավապահնների վստահեցմամբ՝ երեխան մի շարք հիվանդություններ ուներ
Գյումրու «Երեխաների տուն» մանկատանը 13-ամյա երեխա է մահացել։ Ոստիկանությունը մարտի 15-ին ահազանգ է ստացել, որ Գյումրու «Երեխաների տուն» մանկատանը 13-ամյա երեխայի դի կա։ Տեղում ոստիկանները պարզել են, որ մահացածը մանկատան սան 13-ամյա Ս․ Ե․-ն է։
REGIONSTV-ին Քննչական կոմիտեից փոխանցեցին, որ դեպքի առնչությամբ Շիրակի մարզային Քննչական վարչությունում Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, այս պահին կատարվում է նախաքննություն, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Կոմիտեից նաև վստահեցրին՝ երեխայի մարմնի վրա բռնության հետքեր չկան, նա մի շարք հիվանդություններ է ունեցել, նրա մոտ արձանագրվել է հանկարծամահություն։
Նորություններ
Sardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր
11:26 11-05-2026
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
